Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Բելգիայի հավաքականի նկատմամբ Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում։
«Մենք բոլոր գծերում լավ աշխատեցինք, հատկապես, պրեսինգը լավ էինք կատարում։ Բոլոր խաղացողներն ընդգրկված էին գործընթացի մեջ, եւ մենք կարողացանք գրագետ կառուցել խաղը ուժեղ մրցակցի դեմ։ Մենք գերիշխում էինք, դրսեւորեցինք համարձակություն՝ չվախենալով մշտապես առաջ շարժվել։
Հաշվի առնելով մեր խաղը՝ արժանի էինք այս հաղթանակին»,- Զիդանի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Ֆրանսիայի հավաքականի հաղթական գոլը 88-րդ րոպեին խփել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:25 , 29 սեպտեմբերի 
10:56 , 29 սեպտեմբերի
10:46 , 29 սեպտեմբերի
10:25 , 29 սեպտեմբերի
09:08 , 29 սեպտեմբերի
00:44 , 29 սեպտեմբերի
23:53 , 28 սեպտեմբերի 
22:55 , 28 սեպտեմբերի 
22:48 , 28 սեպտեմբերի 
22:13 , 28 սեպտեմբերի