10:25 29 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Բելգիայի հավաքականի նկատմամբ Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում։
«Մենք բոլոր գծերում լավ աշխատեցինք, հատկապես, պրեսինգը լավ էինք կատարում։ Բոլոր խաղացողներն ընդգրկված էին գործընթացի մեջ, եւ մենք կարողացանք գրագետ կառուցել խաղը ուժեղ մրցակցի դեմ։ Մենք գերիշխում էինք, դրսեւորեցինք համարձակություն՝ չվախենալով մշտապես առաջ շարժվել։
Հաշվի առնելով մեր խաղը՝ արժանի էինք այս հաղթանակին»,- Զիդանի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Ֆրանսիայի հավաքականի հաղթական գոլը 88-րդ րոպեին խփել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.