23:53 28 սեպտեմբերի, 20262000թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր, Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նշել է այս տարվա «Ոսկե գնդակի» ֆավորիտներին։
«Երեք կամ չորս ֆավորիտ կա այս տարի։ Աշխարհի առաջնությունում հաղթանակը հաշվի առնելով՝ իսպանացիներից կնշեի Լամին Յամալին կամ Ռոդրիին, թեեւ նրանք վնասվածքի պատճառով բաց են թողել անցած մրցաշրջանի մի մասը։ Աշխարհի առաջնությունում գերազանց խաղացին Կիլիան Մբապեն եւ Լիոնել Մեսին։
Ֆավորիտների թվում է նաեւ Ուսման Դեմբելեն՝ հաշվի առնելով հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ Ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրին Քեյնն ու Օլիսեն։ Իսկապես, այս տարի հավակնորդները շատ են»,- Ֆիգուի խոսքը մեջբերում է La Razon-ը։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.