Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրի խաղում ընդունեց Չեռնոգորիայի թիմին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվեց 2:3 հաշվով։
Երեւանի Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսում 2:1 հաշվով հաղթեցին հյուրերը։
20-րդ րոպեին Չեռնոգորիայի հավաքականի գրոհն ավարտվեց գոլով։ Մրցակցի հետ պայքարում ընկնելիս «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանի մեջքից գնդակը հայտնվեց դարպասում (տեսանյութ)։
34-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը (տեսանյութ)։
38-րդ րոպեին Չեռնոգորիայի թիմի երկրորդ գոլը խփեց իտալական «Ատալանտայի» հարձակվող Նիկոլա Կրստովիչը (տեսանյութ)։
65-րդ րոպեին գերազանց հարվածով մրցակցի դարպասը գրավեց սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հավասարեցնելով հաշիվը (տեսանյութ)։
89-րդ րոպեին Չեռնոգորիայի հաղթական գոլը խփեց խորվաթական «Վարազդինի» կիսապաշտպան Ալեքսա Լատկովիչը (տեսանյութ)։
C2 խմբի երկրորդ տուրի մյուս խաղում Լատվիայի եւ Կիպրոսի հավաքականները Ռիգայում խաղացին ոչ ոքի՝ 0:0:
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի թիմը երրորդ տուրում կհյուրընկալվի Կիպրոսի թիմին։
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:13 , 28 սեպտեմբերի 
21:49 , 28 սեպտեմբերի 
21:27 , 28 սեպտեմբերի 
20:47 , 28 սեպտեմբերի 
19:38 , 28 սեպտեմբերի
19:05 , 28 սեպտեմբերի
18:47 , 28 սեպտեմբերի
18:05 , 28 սեպտեմբերի
17:17 , 28 սեպտեմբերի
17:03 , 28 սեպտեմբերի