Ազգերի լիգա․ Հայաստանի թիմը պարտվեց Չեռնոգորիային (ֆոտո, վիդեո)

21:49   28 սեպտեմբերի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրի խաղում ընդունեց Չեռնոգորիայի թիմին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվեց 2:3 հաշվով։

Երեւանի Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսում 2:1 հաշվով հաղթեցին հյուրերը։

20-րդ րոպեին Չեռնոգորիայի հավաքականի գրոհն ավարտվեց գոլով։ Մրցակցի հետ պայքարում ընկնելիս «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանի մեջքից գնդակը հայտնվեց դարպասում (տեսանյութ)։

34-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը (տեսանյութ)։

38-րդ րոպեին Չեռնոգորիայի թիմի երկրորդ գոլը խփեց իտալական «Ատալանտայի» հարձակվող Նիկոլա Կրստովիչը (տեսանյութ)։

65-րդ րոպեին գերազանց հարվածով մրցակցի դարպասը գրավեց սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հավասարեցնելով հաշիվը։

89-րդ րոպեին Չեռնոգորիայի հաղթական գոլը խփեց խորվաթական «Վարազդինի» կիսապաշտպան Ալեքսա Լատկովիչը։

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի թիմը երրորդ տուրում կհյուրընկալվի Կիպրոսի թիմին։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.