Շախմատի Հայաստանի հավաքականները 46-րդ համաշխարհային օլիմպիադայի «Ա» խմբում զբաղեցրել են երրորդ տեղերը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էին միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 16-ից 27-ը՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Տղամարդկանց օլիմպիադայում 204 հավաքականների պայքարում հաղթող է դարձել Ուզբեկստանի հավաքականը, իսկ կանանց օլիմպիադայում 187 հավաքականների պայքարում՝ Չինաստանի հավաքականը։
Հայ շախմատիստները արժանացել են նաև անհատական մեդալների։
Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և 2-րդ խաղատախտակի վրա նվաճել արծաթե մեդալ։
Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:44 , 28 սեպտեմբերի 
22:10 , 27 սեպտեմբերի
21:55 , 27 սեպտեմբերի
21:41 , 27 սեպտեմբերի
18:57 , 27 սեպտեմբերի 
18:15 , 27 սեպտեմբերի 
18:11 , 27 սեպտեմբերի 
17:40 , 27 սեպտեմբերի
15:48 , 27 սեպտեմբերի 
11:40 , 27 սեպտեմբերի