21:51  ,  26 սեպտեմբերի, 2026

MMA երեկո Tashir Arena-ում․ Նախնական մենամարտերը՝ բացառապես հայ մարտիկների հաղթանակով (տեսանյութ)

Երևանի Tashir Arena-ում շարունակվում է խառը մարտարվեստների (MMA) ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC) միջազգային մեծ երեկոն: Ավարտվեցին նախնական մենամարտերը, որոնցում հաղթանակ տարամ բացառապես հայ մարտիկները:

 65,8 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Արտեմ Գալաչյանը, որը երրոդ ռաունդում  խեղդող հնարքով պարտության մատնեց Իրանի ներկայացուցիչ Շահին Ֆաթհոլլահին:

70,3 կգ քաշային կարգում Լեոն Մանվելյանցը երրորդ ռաունդում ջախջախեց իրանցի Մեհրան Փայմարդին:

61.2 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արտակ Բալայանը երրորդ ռաունդում կանգնած դրությունում խեղդող հնարքով հաղթանակի հասավ Մեհդի Բաբախանի նկատմամբ:

65,8 կգ քաշային կարգում Տիգրան Նազարյանը մենամարտի մեկնարկից մեկ րոպե անց կրկին խեղդող հնարքով հաղթանակի հասավ Յասեր Յասինի նկատմամբ (Իրան):

70,3 կգ քաշային Արսեն Ավտիսյանը տպավորիչ հաղթանակ տարավ Ամիր Աթա Սեյլաբադի նկատմամբ:

65,8 կգ քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, եզդի Ռաֆիկ Ավդոյանը ժամանակից շուտ հաղթեց Արեֆ Անսարին (Իրան):

61.2 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Նարեկ Առուշխանյանը, որն իր հաղթանակը նվիրեց 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին, քանի որ 2020 թ. սեպտեմբերի 26-ին եղել է զոհված զինվորների վերջին անվանականչը:

70.3 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսել Ալեքսանյանը պարտության մատնեց իրանցի Մոհամմադ Ռեզա Մողադասիին:

Տաշիր Արենայում մեկնարկել են գլխավոր մենամարտերը՝

  • Սուրեն Պետրոսյան (Հայաստան) - Դանիլա Վոլկով (Ռուսաստան)
  • Սերգո Ալեքսանյան (Հայաստան) - Սաբիրժան Մագազ (Ղազախստան)
  • Դավիթ Խաչատրյան (Հայաստան) - Մոհամմադռեզա Սոլեյմանի (Իրան)
  • Հովհաննես Նագաբեդյան (Հայաստան) - Աբբոս Պարդաբոև (Ուզբեկստան)

 

Երեկոյի գլխավոր մենամարտում Սուրեն Պետրոսյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլա Վոլկովի հետ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news