15:36  ,  26 սեպտեմբերի, 2026

Մբապեն վնասվածքի պատճառով Ֆրանսիայի հավաքականից վերադարձել է «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Թուրքիայի թիմի դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի հանդիպման 54-րդ րոպեին գոլ խփելիս ստացած ծնկի ջլային վնասվածքի պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը եւ վերադարձել է Մադրիդ։ Այսօր երեկոյան նա բուժզննում կանցնի, հաղորդում է AS-ը։

Ֆրանսիայի հավաքականը Թուրքիային հաղթել էր 1:0 հաշվով թիմի նորանշանակ գլխավոր մարզիչի Զինեդին Զիդանի նորամուտի խաղում։ Մբապեն փոխարինվել էր 59-րդ րոպեին։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 8 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news