09:09  ,  26 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի թիմերի մրցակիցները նախավերջին խաղափուլում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 26-ին տեղի կունենա նախավերջին խաղափուլը։

15 միավոր վաստակած Հայաստանի հավաքականը 10-րդ խաղափուլում կմրցի առաջատար Ուզբեկստանի հետ, որը վաստակել է 16 միավոր։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի (2:2) եւ Նիդերալնդների հետ (2:2), հաղթել է Ադրբեջանին (2,5:1,5):

Ուզբեկստանի թիմը հաղթել է Ջամայկային (4:0), Պերուին (3,5:0,5), Ավստրիային (3:1), Թուրքիային (2,5:1,5), Հունգարիային (4:0), Հնդկաստանին (2,5:1,5), Չինաստանին (3:1), պարտվել Գերմանիային (1,5:2,5), հաղթել ԱՄՆ-ի թիմին (2,5:1,5):

Возможно, это изображение текст

Կանանց Հայաստանի հավաքականը 10-րդ խաղափուլում կմրցի Հունաստանի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 14 միավոր եւ բաժանում են 5-10-րդ տեղերը։

Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել էին Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել  Պերուին (3:1), Լատվիային (3:1), Ադրբեջանին (2,5:1,5) եւ ԱՄՆ-ին (2,5:1,5), պարտվեց Չինաստանին (1:3):

Հունաստանի թիմը նախորդ տուրերում հաղթել է Պակիստանին (4:0), Չիլիին (3,5:0,5), պարտվել է Հնդկաստանին (0,5:3,5), ոչ ոքի (2:2) խաղացել Սինգապուրի հետ, հաղթել է Հարավային Կորեային (3,5:0,5), Ֆինլանդիային (2,5:1,5), Էստոնիային (2,5:1,5), Ուկրաինային (2,5:1,5), ոչ ոքի (2:2) խաղացել Վրաստանի հետ։

Возможно, это изображение текст

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news