23:03  ,  25 սեպտեմբերի, 2026

Նաիր Թիկնիզյան․ Հրաշալի աջակցություն էր, շնորհակալություն մեր երկրպագուներին

Հայաստանի հավաքականի եւ հունական «Օլիմպիակոսի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է 2:0 հաշվով տնային հաղթանակը Լատվիայի նկատմամբ Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի խաղում։

«Պետք է արագ մոռանալ այս հաղթանակը, քանի որ երեք օրից արդեն հանդիպում ունենք Չեռնոգորիայի հետ։ Այն, որ հաղթել ենք Լատվիային մեր ստադիոնում՝ զարմանալի չէ։ Մենք պատրաստվել էինք շատ լավ, նստած էինք մարզաբազայում, շատ էր տեսական մասը, վերլուծում էինք մրցակցին եւ այսօր ցուցադրեցինք այն, ինչ մարզումների ժամանակ մշակել էինք։ Հույզերը շատ դրական են։ Շատ կարեւոր է, որ գոլ բաց չթողեցինք։ Շարժվում ենք առաջ։

Չեռնոգորիան արդեն այնպիսի մրցակից է, որը, իմ կարծիքով, մեր խմբի ֆավորիտն է, քանի որ նրանք ունեն շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք խաղում են Իտալիայում, Անգլիայում և Եվրոպայի թոփ-5 այլ առաջնություններում:

Դարձյալ խաղալու ենք տանը, մեր տրիբունաներում այսօր հրաշալի աջակցություն էր, շնորհակալություն մեր բոլոր երկրպագուներին: Վստահ եմ, որ Չեռնոգորիայի դեմ խաղում ավելի լավ է լինելու, և Աստված տա, որ դրական արդյունք լինի»,- ասել է Նաիր Թիկնիզյանը։

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news