Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում կանանց Հայաստանի թիմը մրցեց առաջատար Չինաստանի հետ, որն առավելության հասավ 3:1 հաշվով։
Հայաստանի թիմից կեսական միավոր վաստակեցին Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը պարտություն կրեցին։
Չինաստանը 17 միավորով առաջատարն է։
Հայաստանի թիմն ունի 14 միավոր։
Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել էին Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել Պերուին (3:1), Լատվիային (3:1), Ադրբեջանին (2,5:1,5) եւ ԱՄՆ-ին (2,5:1,5):
Չինաստանի թիմը նախորդ տուրերում հաղթել էր Զամբիային (4:0), Կոլումբիային (3,5:0,5), Թուրքիային (3:1), Հունգարիային (3,5:0,5), Բուլղարիային (3:1), Լեհաստանին (3,5:0,5), ոչ ոքի խաղացել Ղազախստանի հետ (2:2), հաղթել Վրաստանին (2,5:1,5):
Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու խաղափուլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:37 , 25 սեպտեմբերի
19:12 , 25 սեպտեմբերի
18:47 , 25 սեպտեմբերի
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի
15:03 , 25 սեպտեմբերի
14:08 , 25 սեպտեմբերի
13:11 , 25 սեպտեմբերի
12:38 , 25 սեպտեմբերի