Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի խաղում ընդունել է Լատվիայի թիմին եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով։
31-րդ րոպեին աչքի ընկավ 22-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)։ Նրան անկյունայինից գոլային փոխանցում կատարեց ազգային թիմի ավագ, 26-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա)։
Ընդմիջում է։
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը
Դարպասապահ. Օգնյեն Չանչարևիչ (ԻՄՏ «Բելգրադ», Սերբիա)։
Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Խուլիո Բուենո («Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նաիր Թիկնիզյան («Օլիմպիակոս», Հունաստան)։
Կիսապաշտպաններ. Նարեկ Հովհաննիսյան («Լեխիա» Գդանսկ, Լեհաստան), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ, Մոսկվա Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա)։
Հարձակվողներ. Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Միրանյան («Իրոնի Տվերիա», Իսրայել)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի 
20:34 , 25 սեպտեմբերի
19:37 , 25 սեպտեմբերի
19:12 , 25 սեպտեմբերի
18:47 , 25 սեպտեմբերի
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի