Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին խաղակեսում (տեսանյութ)

20:47   25 սեպտեմբերի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն  Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի խաղում ընդունել է Լատվիայի թիմին եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով։

31-րդ րոպեին աչքի ընկավ 22-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)։ Նրան անկյունայինից գոլային փոխանցում կատարեց ազգային թիմի ավագ, 26-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա)։

Ընդմիջում է։

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Դարպասապահ. Օգնյեն Չանչարևիչ (ԻՄՏ «Բելգրադ», Սերբիա)։

Պաշտպաններ.  Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Խուլիո Բուենո («Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նաիր Թիկնիզյան («Օլիմպիակոս», Հունաստան)։

Կիսապաշտպաններ. Նարեկ Հովհաննիսյան («Լեխիա» Գդանսկ, Լեհաստան), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ, Մոսկվա Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա)։

Հարձակվողներ. Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Միրանյան («Իրոնի Տվերիա», Իսրայել)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.