23:05  ,  24 սեպտեմբերի, 2026

Թիերի Անրի․ «Բարսելոնան» հիմա ահարկու է

Ֆրանսիայի հավաքականի, «Արսենալի» եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին արժանին է մատուցել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» այս մրցաշրջանում ցուցադրած արդյունավետ եւ դիտարժան խաղի համար։

«Պետք է ընդունել, որ հենց հիմա «Բարսելոնան» ահարկու է։ Բայց մրցաշրջանի վերջում ամեն ինչ կարող է փոխվել։

Անցած մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր ասի, որ ՊՍԺ-ն կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Այդ պատճառով չեմ սիրում ասել, որ թիմն է լավագույնը»,- Անրիի խոսքը մեջբերում է AS-ը։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում եւ տարել նույնքան հաղթանակ 36:8 ընդհանուր հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news