20:23  ,  24 սեպտեմբերի, 2026

Յուրա Մելիքյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում՝ միանալով «Բոտև 2012» ակումբին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

20-ամյա բասկետբոլիստի նոր թիմը 2026/27 մրցաշրջանում հանդես կգա Բուլղարիայի Ազգային բասկետբոլային լիգայում (NBL)։

Մելիքյանը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլն անցկացրել է Բուլղարիայի գործող չեմպիոն «Բալկանի» կազմում՝ մասնակցելով մի շարք ստուգողական հանդիպումների։ «ՏՖՏ Սկոպյեի» դեմ խաղում նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակելով 13 միավոր և կատարելով 13 ռեբաունդ։

Նախապատրաստական շրջանից հետո Մելիքյանը միացել է «Բոտև 2012» ակումբին և արդեն մասնակցել նոր թիմի կազմում առաջին ստուգողական հանդիպմանը։ «Լևսկիի» դեմ խաղում նա գրանցել է դաբլ-դաբլ՝ 12 միավոր և 11 ռեբաունդ։

Մինչ Բուլղարիա տեղափոխվելը Մելիքյանը հանդես է եկել լատվիական «Լատվիաս Ունիվերսիտատե» և շվեյցարական «Սթարվինգս Բազել» ակումբներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news