23:05 24 սեպտեմբերի, 2026Ֆրանսիայի հավաքականի, «Արսենալի» եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին արժանին է մատուցել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» այս մրցաշրջանում ցուցադրած արդյունավետ եւ դիտարժան խաղի համար։
«Պետք է ընդունել, որ հենց հիմա «Բարսելոնան» ահարկու է։ Բայց մրցաշրջանի վերջում ամեն ինչ կարող է փոխվել։
Անցած մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր ասի, որ ՊՍԺ-ն կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Այդ պատճառով չեմ սիրում ասել, որ թիմն է լավագույնը»,- Անրիի խոսքը մեջբերում է AS-ը։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում եւ տարել նույնքան հաղթանակ 36:8 ընդհանուր հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.