2016թ․ Օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Չակվեթաձեն Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի պատվավոր հյուրերից է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա խոսել է այպիսի մրցաշարերի կարեւորության մասին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ այս մրցաշարին ինձ հրավիրելու համար։ Մեծ պատիվ է ներկա լինել այստեղ։ Այսպիսի մրցաշարերի անցկացումը զարգացնում է մեր մարզաձեւը։
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ ծանոթ եմ, ցանկանում եմ ողջունել նրան, հրաշալի մարդ է։
Ըմբշամարտը զարգանում է Հայաստանում, այլ երկրներում։ Ինչքան մեծ լինի մրցակցությունը, այդքան ուժեղ կլինի մեր մարզաձեւը։
Ես արդեն ավարտել եմ մարզական կարիերաս, բայց վստահ եմ, որ իմ տեղը կզբաղեցնեն ավելի ուժեղ տղաներ եւ ավելի շատ մեդալներ կնվաճեն։
Մեծ աշխատանք է մարզչական գործը, առայժմ չեմ նախատեսում այդ ուղղությամբ գնալ։
Ամեն երեխայի, երիտասարդ ըմբիշի համար կարեւոր է այսպիսի մրցաշարի մասնակցելը փորձ հավաքելու եւ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, Օլիմպիական խաղերին պատրաստվելու համար։ Այսպիսի մրցաշարերը հիմքն են ամեն երիտասարդ ըմբիշի ուժեղանալու համար»,- ասել է Դավիթ Չակվեթաձեն։
Մրցաշարին մասնակցում են պատանի ըմբիշներ 11 երկրներից` Հայաստան, Վրաստան, Իրան, Քաթար, Շվեդիա, Հունաստան, Գերմանիա, Ղրղզստան, Ուզբեկստան, Լիտվա, Ռուսաստան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:14 , 24 սեպտեմբերի 
21:52 , 24 սեպտեմբերի
20:23 , 24 սեպտեմբերի
20:07 , 24 սեպտեմբերի 
19:47 , 24 սեպտեմբերի
19:37 , 24 սեպտեմբերի
19:22 , 24 սեպտեմբերի
19:07 , 24 սեպտեմբերի 
18:39 , 24 սեպտեմբերի 
18:17 , 24 սեպտեմբերի