19:37  ,  24 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը հաղթեց ամերիկացիներին

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող 46-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ խաղափուլում կանանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի թիմի, որի ավագն է Հայաստանի հավաքականի նախկին անդամ Մելիքսեթ Խաչիյանը։

Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը վաստակեցին կեսական միավոր։ Հաղթական միավորը վաստակեց Էլինա Դանիելյանը, որը սպիտկ ֆիգուրներով պարտության մատնեց Իրինա Կրուշին։

Հայաստանի հավաքականն ունի 14 միավոր և Ղազախստանի ու Մոնղոլիայի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը։ Առաջատարը Չինաստանն է՝ 15 միավոր։

Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել  Պերուին (3:1), Լատվիային (3:1) եւ Ադրբեջանին (2,5:1,5):

Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news