19:37 24 սեպտեմբերի, 2026Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող 46-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ խաղափուլում կանանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի թիմի, որի ավագն է Հայաստանի հավաքականի նախկին անդամ Մելիքսեթ Խաչիյանը։
Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը վաստակեցին կեսական միավոր։ Հաղթական միավորը վաստակեց Էլինա Դանիելյանը, որը սպիտկ ֆիգուրներով պարտության մատնեց Իրինա Կրուշին։
Հայաստանի հավաքականն ունի 14 միավոր և Ղազախստանի ու Մոնղոլիայի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը։ Առաջատարը Չինաստանն է՝ 15 միավոր։
Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել Պերուին (3:1), Լատվիային (3:1) եւ Ադրբեջանին (2,5:1,5):
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.