Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ-17 առաջնության չեմպիոն Ջանես Նազարյանը Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան միջազգային մրցաշարի հյուրերից։ Նա հետեւել է մրցումներին եւ կիսվել տպավորություններով, նաեւ պատմել է հուլիսին Բաքվում ունեցած հաղթանակի մասին։
«Բաքվում զգացողություններն անկարագրելի էին․ հուզմունք, հպարտություն։ Լարվածություն կար, բայց ոչ թե մրցավայրից, այլ մրցումների լարվածություն էր, ամեն մրցումում էլ լինում է։
Պատանիների համար այս մրցաշարը շատ կարեւոր իրադարձություն է, որովհետեւ մեծ փորձ է տալիս նրանց։ Շատ լավ կազմակերպված է ամեն ինչ։ Այսպիսի մրցումներից է սկսվում ամեն ինչ, հետո Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ են գնում։
Սա լավ խթան է երիտասարդների համար ավելի լուրջ ընդունելու սպորտը, ավելի լուրջ մոտենալու իրենց գործին եւ ավելի մեծ երազանքների համար»,- ասել է Ջանես Նազարյանը։
Հուլիսի 29-ին Բաքվում անցկացված Մ-17 աշխարհի առաջնության 71 կգ քաշային կարգի եզրափակիչում Ջանես Նազարյանը 4:3 հաշվով հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ջուեւին: Տիտղոսը նվաճելուց հետո հայ ըմբիշը Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան էր կատարել մարզիչների հետ, որն ուղեկցվել էր ադրբեջանցի հանդիսականների սուլոցներով: Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել էր Հայաստանի հիմնը եւ բարձրացվել դրոշը, որը նույնպես ուղեկցվել էր սուլոցներով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:08 , 24 սեպտեմբերի
15:37 , 24 սեպտեմբերի
15:07 , 24 սեպտեմբերի 
14:42 , 24 սեպտեմբերի
14:10 , 24 սեպտեմբերի
13:12 , 24 սեպտեմբերի
12:02 , 24 սեպտեմբերի
11:11 , 24 սեպտեմբերի
10:56 , 24 սեպտեմբերի
10:08 , 24 սեպտեմբերի