14:42 24 սեպտեմբերի, 2026Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ-17 առաջնության չեմպիոն Ջանես Նազարյանը Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան միջազգային մրցաշարի հյուրերից։ Նա հետեւել է մրցումներին եւ կիսվել տպավորություններով, նաեւ պատմել է հուլիսին Բաքվում ունեցած հաղթանակի մասին։
«Բաքվում զգացողություններն անկարագրելի էին․ հուզմունք, հպարտություն։ Լարվածություն կար, բայց ոչ թե մրցավայրից, այլ մրցումների լարվածություն էր, ամեն մրցումում էլ լինում է։
Պատանիների համար այս մրցաշարը շատ կարեւոր իրադարձություն է, որովհետեւ մեծ փորձ է տալիս նրանց։ Շատ լավ կազմակերպված է ամեն ինչ։ Այսպիսի մրցումներից է սկսվում ամեն ինչ, հետո Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ են գնում։
Սա լավ խթան է երիտասարդների համար ավելի լուրջ ընդունելու սպորտը, ավելի լուրջ մոտենալու իրենց գործին եւ ավելի մեծ երազանքների համար»,- ասել է Ջանես Նազարյանը։
Հուլիսի 29-ին Բաքվում անցկացված Մ-17 աշխարհի առաջնության 71 կգ քաշային կարգի եզրափակիչում Ջանես Նազարյանը 4:3 հաշվով հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ջուեւին: Տիտղոսը նվաճելուց հետո հայ ըմբիշը Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան էր կատարել մարզիչների հետ, որն ուղեկցվել էր ադրբեջանցի հանդիսականների սուլոցներով: Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել էր Հայաստանի հիմնը եւ բարձրացվել դրոշը, որը նույնպես ուղեկցվել էր սուլոցներով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.