Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC-ի դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին մեկնաբանել է դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանից (Հայաստան) կրած պարտությունը։
«Ես զգում էի, որ մենամարտն ընթանում է իր վերահսկողությամբ։ Նա ցավեր ուներ, աչքը փակվում էր։ Կարծում էի, որ նրա ուժերը սպառվում են։ Ես շատ հարվածներ էի հասցնում եւ վստահ էի, որ երկրորդ ռաունդում կհասնեմ հաղթանակի»,- Ռուֆիի խոսքը մեջբերում է Championship Rounds-ը։
Լոս Անջելեսում անցկացված UFC 331 մրցաշարում Արման Ծառուկյանը Մաուրիսիո Ռուֆիին հաղթել էր առաջին ռաունդի վերջին վայրկյաններին՝ ենթարկելով նոակուտի արմունկների հարվածներով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:02 , 24 սեպտեմբերի 
16:45 , 24 սեպտեմբերի
16:08 , 24 սեպտեմբերի
15:37 , 24 սեպտեմբերի
15:07 , 24 սեպտեմբերի 
14:42 , 24 սեպտեմբերի
14:10 , 24 սեպտեմբերի
13:12 , 24 սեպտեմբերի
12:02 , 24 սեպտեմբերի
11:11 , 24 սեպտեմբերի