11:11  ,  24 սեպտեմբերի, 2026

Ռոնալդու․ Հնարավոր է՝ սա իմ վերջին մրցաշրջանն է

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է համարել, որ ընթացիկ մրցաշրջանը կարող է վերջինը լինել իր պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա դարձյալ հրավիրվել է ազգային հավաքական։

«Հնարավոր է՝ սա իմ վերջին մրցաշրջանն է։ Հաստատ չեմ կարող ասել։ Եթե մարմինս ու միտքս թույլ տան, ամեն ինչ կարող է պատահել։ Եթե ես լավագույն մարզավիճակում լինեմ, ամեն ինչ կարող է պատահել։ Ես ցույց եմ տվել թե՛ ակումբում, թե՛ ազգային հավաքականում, որ դեռ գոլեր եմ խփում», - Ռոնալդուի խոսքն է մեջբերում Goal․com-ը։ 

41-ամյա պորտուգալացին կարիերայում խփել է 979 գոլ։

Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Պորտուգալիան սեպտեմբերի 24-ին կմրցի Ուելսի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news