Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին:
Հաղթանակ տարան միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի պարտիան ավարտվեց ոչ ոքի արդյունքով: Պարտվեց Սուսաննա Գաբոյանը։
7 խաղափուլից հետո կանանց Հայաստանի հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:07 , 24 նոյեմբերի
01:19 , 24 նոյեմբերի
23:44 , 23 նոյեմբերի
22:44 , 23 նոյեմբերի
22:04 , 23 նոյեմբերի
21:01 , 23 նոյեմբերի
20:11 , 23 նոյեմբերի
19:10 , 23 նոյեմբերի
18:02 , 23 նոյեմբերի
17:41 , 23 նոյեմբերի