Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն անցկացրած առաջին նիստում հաստատել է Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի նշանակման մասին հարցը:
Գործկոմի միաձայն որոշմամբ տղաների պատանեկան հավաքականը կշարունակի գլխավորել Նարեկ Կապուշյանը:
ԱՄՆ-ի մարզչական դպրոցն անցած Կապուշյանը Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2025 թվականի օգոստոսին: Այս տարվա հուլիսին նրա գլխավորությամբ հավաքականը դարձավ Երևանում անցկացված Մ-16 ՖԻԲԱ Եվրոբասկետի C դիվիզիոնի հաղթող:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:11 , 23 սեպտեմբերի
19:05 , 23 սեպտեմբերի
18:56 , 23 սեպտեմբերի 
18:27 , 23 սեպտեմբերի
17:11 , 23 սեպտեմբերի 
17:07 , 23 սեպտեմբերի
16:37 , 23 սեպտեմբերի
15:51 , 23 սեպտեմբերի
15:38 , 23 սեպտեմբերի
14:12 , 23 սեպտեմբերի