18:56 23 սեպտեմբերի, 2026Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն անցկացրած առաջին նիստում հաստատել է Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի նշանակման մասին հարցը:
Գործկոմի միաձայն որոշմամբ տղաների պատանեկան հավաքականը կշարունակի գլխավորել Նարեկ Կապուշյանը:
ԱՄՆ-ի մարզչական դպրոցն անցած Կապուշյանը Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2025 թվականի օգոստոսին: Այս տարվա հուլիսին նրա գլխավորությամբ հավաքականը դարձավ Երևանում անցկացված Մ-16 ՖԻԲԱ Եվրոբասկետի C դիվիզիոնի հաղթող:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.