17:07  ,  23 սեպտեմբերի, 2026

Մանվել Փարամազյանի անվան միջազգային մրցաշար․ ուղիղ եթեր Քաջարանից

Քաջարանի մարզահամալիրում սեպտեմբերի 23-24-ին անցկացվում է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են պատանի ըմբիշներ մարզիկներ 11 երկրներից` Հայաստան, Վրաստան, Իրան, Քաթար, Շվեդիա, Հունաստան, Գերմանիա, Ղրղզստան, Ուզբեկստան, Լիտվա, Ռուսաստան։

 Մրցաշարին ներկա են նաև հռչակավոր ըմբիշներ, Ռուսատանը ներկայացնող Դավիթ Չակետաձեն, որը Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն է,

Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը,

Մ-17 աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն, Բաքվում անցկացված 2026 թ. Մ-17 աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը։

Նման միջազգային կարգի մրցաշարը աննախադեպ է Սյունիքի պատմության մեջ։

Մրցաշարը կազմակերպվել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի բարձր հովանու ներքո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print