16:37  ,  23 սեպտեմբերի, 2026

Մայքլ Օուեն․ Մբապեն «Ոսկե գնդակը» նվաճելու մեծ հնարավորություն ունի

2001թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր, Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Մայքլ Օուենը գնահատել է Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ 2026 թվականին «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունները։

«Ես վստահ եմ, որ նա «Ոսկե գնդակը» նվաճելու մեծ հնարավորություն ունի։ Լա Լիգայում և աշխարհի առաջնությունում լավագույն ռմբարկու լինելը պետք է օգնի նրան համարվել լուրջ հավակնորդ այս մրցանակի համար։

Սակայն այն փաստը, որ նա աշխարհի առաջնության տարում չի նվաճել որևէ խոշոր տիտղոս,  նաև չի հաղթել Լա Լիգան կամ Չեմպիոնների լիգան, կարող է նրա դեմ աշխատել։

Բայց նա դեռևս ունի նշանակալի նվաճումներ, որոնք պետք է նրան դասեն հաղթելու լավ հնարավորություն ունեցողների շարքին»,- Օուենի խոսքը մեջբերում է GFFN-ը։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news