10:38  ,  23 սեպտեմբերի, 2026

Չավին խոստացել է սովորել Նիդերլանդների հիմնը

Ֆուտբոլի Նիդերլանդների հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Չավին խոստացել է սովորել Նիդերլանդների ազգային օրհներգը։

«Կձգտեմ սովորել Նիդերլանդների ազգային հիմնը։ Գիտեմ դրա պատմությունը, բայց ինձ որոշակի ժամանակ է պետք դրա համար»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի եւ «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստն օգոստոսի 12-ին է գլխավորել է Նիդերլանդների հավաքականը։ 2021-2024-ին Չավին եղել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print