23:48  ,  22 սեպտեմբերի, 2026

RAF. Արման Ծառուկյանը կգոտեմարտի Դիլոն Դեւիսի հետ

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հերթական գոտեմարտը կանցկացնի ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում։

Հոկտեմբերի 24-ին Լաս Վեգասում չեմպիոնական գոտու համար գոտեմարտում Արման Ծառուկյանի մրցակիցը կլինի Դիլոն Դեւիսը։

Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 331 մրցաշարում Արման Ծառուկյանը պարտության էր մատնել UFC դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print