22:58  ,  22 սեպտեմբերի, 2026

«Բարսելոնան» դարձյալ կհեռանա «Կամպ Նոու» ստադիոնից

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» դարձյալ տիպված կլինի ժամանակավորապես տնային հանդիպումներն անցկացնել Մոնտժուիկի «Օլիմպիակ Լյուիս Կոմպանիս» ստադիոնում, հաղորդում է AS-ը։

«Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցումն ու տանիքի տեղադրումն ավարտին հասցնելու նպատակով «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանի առաջին խաղակեսում չի օգտագործի ակումբային ստադիոնը։ Վերադարձը նախատեսված է 2028թ․ հունվարին։

Ստադիոնը վերակառուցումից հետո հնարավորություն կունենա ընդունել 105 հազար հանդիսականի։ Վերակառուցման ընդհանուր ծախսը կկազմի 2 միլիարդ եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print