19:16  ,  22 սեպտեմբերի, 2026

«Արսենալը» կերկարաձգի պայմանագիրն Արտետայի հետ

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» կերկարաձգի պայմանագիրը թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ։ Կողմերն արդեն ավարտել են բանակցությունները եւ հասել են համաձայնության, հաղորդում է BBC-ն։

Նրա գործող պայմանագիրը կավարտվի հաջորդ ամռանը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի առնվազն մինչեւ 2029թ. հունիս։  

Արտետայի վարձատրությունը զգալիորեն կաճի։ Այժմ նա ստանում է տարեկան 10 միլիոն ֆունտ միլիոն ստերլինգ։ Նախատեսված է նաեւ 5 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուս։

Արտետան 2019թ. դեկտեմբերից է գլխավորում «Արսենալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news