Մբապեն՝ Զիդանի հետ աշխատանքի մասին. Կարծես ֆիլմ լինի, բայց իրականություն է

16:42   22 սեպտեմբերի, 2026

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի  հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ազգային թիմում նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ աշխատանքի մասին:

«Սա նոր էջ է նոր մարզչի հետ։ Առջեւում Ազգերի լիգան է՝ չորս հանդիպում։ Տեսնենք՝ ինչպես ամեն ինչ կդասավորվի։ Բոլորի համար սա նորություն է, քանի որ մինչեւ այդ մենք միայն Դեշամի հետ էինք աշխատել։ Մեզ համար սա փոփոխություն է: Կարծում եմ՝ ամեն ինչ հիանալի կլինի։

Շատ տարիներ առաջ նա ինձ առաջինը տարավ «Ռեալի» մարզաբազա։ Այդ ժամանակ ես 13-14 տարեկան էի. որքան ժամանակ է անցել... Հիմա նա Ֆրանսիայի հավաքականում իմ գլխավոր մարզիչն է։ Կարծես ֆիլմ լինի, բայց իրականություն է։ Իսկապես հիանալի է։

Ամեն ինչ իրական է. Ֆրանսիայի հավաքականում նոր փուլ ենք սկսում: Ունենք երկու տարի Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար: Այժմ կենտրոնացած ենք դրա վրա», - Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.