12:53  ,  21 սեպտեմբերի, 2026

Մեսիի 930-րդ գոլը (տեսանյութ)

Ֆուտբոլի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում չեմպիոն «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում ընդունեց «Սան Դիեգոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Ինտեր Մայամիից» աչքի ընկան հարձակվողներ Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը։

39-ամյա արգենտինացին խփեց 930-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ դանիացի հարձակվող Անդերս Դրեյերը։

«Ինտեր Մայամին» չորրորդ խաղն անընդմեջ ավարտեց ոչ ոքի։

ՄԼՍ, կանոնավոր առաջնություն

«Ինտեր Մայամի» - «Սան Դիեգո»՝ 2:2

Լիոնել Մեսի, 24, Լուիս Սուարես, 74 - Անդերս Դրեյեր, 12, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news