09:07  ,  21 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի թիմերի մրցակիցները 6-րդ խաղափուլում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 21-ին տեղի կունենան 6-րդ խաղափուլի պարտիաները։

Հայաստանի հավաքականը կմրցի Իրանի թիմի հետ։

Նախորդ խաղափուլերում Հայաստանի թիմը հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2):

Իրանի թիմը հաղթել է Մոզամբիկին (4:0), Բոլիվիային (3,5:0,5), ոչ ոքի խաղացել Բելգիայի հետ (2:2), հաղթել Մոլդովային (4:0) եւ Լիտվային (3:1):

Կանանց Հայաստանի հավաքականը 6-րդ խաղափուլում կմրցի Լատվիայի թիմի հետ։

Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել է Պերուին (3:1):

Լատվիայի հավաքականը հաղթել է Կաբո Վերդեին (4:0), Ղրղզստանին (2,5:1,5), պարտվել է Լեհաստանին (0:4), հաղթել է Մալայզիային (3:1) եւ Էկվադորին (3:1):

Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում