19:54  ,  20 սեպտեմբերի, 2026

«Արարատ-Արմենիան» Գյումրիում հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին»։ Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

18-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Շիրակի» 21-ամյա կիսապաշտպան Սուրեն Ծառուկյանը։ 23-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» առավելությունը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի 30-ամյա պաշտպան Խուլիո Բուենոն։ 33-րդ րոպեին հաշիվը 3:0 դարձրեց 31-ամյա բրազիլացի հարձակվող Ֆրանսա Կառլոսը։

74-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Շիրակի» 27-ամյա կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը։

«Արարատ-Արմենիան» 19 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նոայից» հետ է 5 միավոր։ «Շիրակն» ունի 10 միավոր եւ 7-րդն է։

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:3

Ռուդիկ Մկրտչյան, 74 - Սուրեն Ծառուկյան, 18, Խուլիո Բուենո, 23, Ֆրանսա Կառլոս, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News