19:54 20 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին»։ Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։
18-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Շիրակի» 21-ամյա կիսապաշտպան Սուրեն Ծառուկյանը։ 23-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» առավելությունը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի 30-ամյա պաշտպան Խուլիո Բուենոն։ 33-րդ րոպեին հաշիվը 3:0 դարձրեց 31-ամյա բրազիլացի հարձակվող Ֆրանսա Կառլոսը։
74-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Շիրակի» 27-ամյա կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը։
«Արարատ-Արմենիան» 19 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նոայից» հետ է 5 միավոր։ «Շիրակն» ունի 10 միավոր եւ 7-րդն է։
Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր
«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:3
Ռուդիկ Մկրտչյան, 74 - Սուրեն Ծառուկյան, 18, Խուլիո Բուենո, 23, Ֆրանսա Կառլոս, 33
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.