19:28  ,  20 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի թիմերի արդյունքները 5-րդ խաղափուլում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող 46-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում կանանց Հայաստանի հավաքականը տարավ չորրորդ հաղթանակը։ 5-րդ խաղափուլում հայ շախմատիստուհիները 3:1 հաշվով պարտության մատնեցին Պերուի թիմին:

Հաղթանակ տարան կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը։

Կանանց միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակեցին կեսական միավոր:

Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Օլիմպիադայում չորրորդ վարկանիշ ունեցող Չինաստանի հավաքականի հետ։

Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Վեյ Իի, Շանթ Սարգսյանը՝ Յույ Յանյիի, իսկ Մանուել Պետրոսյանը՝ Կոնգ Սյանժուեյի հետ։

5 խաղափուլից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 9 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 8 թիմային միավոր:

Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news