23:50  ,  29 նոյեմբերի, 2026

ԱԱ-2026. Սինդարովը հաղթեց Գուկեշին 5-րդ պարտիայում

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի 5-րդ պարտիայում տիտղոսը պաշտպանող, հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը պարտվեց հավակնորդ, ուզբեկ գրոսմայստեր Ժավոխիր Սինդարովին, որը խաղում էր սպիտակ ֆիգուրներով։

Նախորդ չորս պարտիաներում գրանցվել էր ոչ ոքի։

Նախատեսված է դասական շախմատի 14 պարտիա։ Կհաղթի առաջինը 7,5 միավոր վաստակած շախմատիստը։

Հավասարության դեպքում կանցկացվի արագ շախմատի թայ-բրեյք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում