19:28 20 սեպտեմբերի, 2026Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող 46-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում կանանց Հայաստանի հավաքականը տարավ չորրորդ հաղթանակը։ 5-րդ խաղափուլում հայ շախմատիստուհիները 3:1 հաշվով պարտության մատնեցին Պերուի թիմին:
Հաղթանակ տարան կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը։
Կանանց միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակեցին կեսական միավոր:
Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Օլիմպիադայում չորրորդ վարկանիշ ունեցող Չինաստանի հավաքականի հետ։
Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Վեյ Իի, Շանթ Սարգսյանը՝ Յույ Յանյիի, իսկ Մանուել Պետրոսյանը՝ Կոնգ Սյանժուեյի հետ։
5 խաղափուլից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 4.5 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 4 թիմային միավոր:
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.