Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող 46-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում կանանց Հայաստանի հավաքականը տարավ չորրորդ հաղթանակը։ 5-րդ խաղափուլում հայ շախմատիստուհիները 3:1 հաշվով պարտության մատնեցին Պերուի թիմին:
Հաղթանակ տարան կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը։
Կանանց միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակեցին կեսական միավոր:
Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Օլիմպիադայում չորրորդ վարկանիշ ունեցող Չինաստանի հավաքականի հետ։
Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Վեյ Իի, Շանթ Սարգսյանը՝ Յույ Յանյիի, իսկ Մանուել Պետրոսյանը՝ Կոնգ Սյանժուեյի հետ։
5 խաղափուլից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 4.5 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 4 թիմային միավոր:
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:31 , 20 սեպտեմբերի 
19:54 , 20 սեպտեմբերի
19:28 , 20 սեպտեմբերի
18:59 , 20 սեպտեմբերի 
17:56 , 20 սեպտեմբերի
17:14 , 20 սեպտեմբերի 
16:39 , 20 սեպտեմբերի
14:58 , 20 սեպտեմբերի
10:18 , 20 սեպտեմբերի 
09:25 , 20 սեպտեմբերի