Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 20-ին սկսեց ուսումնամարզական հավաքը՝ պատրաստվելով Ազգերի լիգայի C2 խմբի խաղերին:
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ ազգային թիմն առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ 17:30-ին: Նարեկ Հովհաննիսյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Թիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդգար Սևիկյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Կարեն Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Արայիկ Էլոյանը կմիանան թիմին սեպտեմբերի 21-ին, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի թիմերի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի 
22:27 , 20 սեպտեմբերի
21:32 , 20 սեպտեմբերի
20:31 , 20 սեպտեմբերի 
19:54 , 20 սեպտեմբերի
19:28 , 20 սեպտեմբերի