Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը

17:14   20 սեպտեմբերի, 2026

 Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 20-ին սկսեց ուսումնամարզական հավաքը՝ պատրաստվելով Ազգերի լիգայի C2 խմբի խաղերին:

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ ազգային թիմն առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ 17:30-ին: Նարեկ Հովհաննիսյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Թիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդգար Սևիկյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Կարեն Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Արայիկ Էլոյանը կմիանան թիմին սեպտեմբերի 21-ին, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը։ 

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի թիմերի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.