20:03  ,  19 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի հավաքականի չորրորդ հաղթանակը

Շախմատի Հայաստանի հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը Ուզբեկստանի Սամարղանք քաղաքում ընթացող 46-րդ համաշխարհային օլիմպիադայում:

Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց արգենտինացիներին։

Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Գաբրիել Սարգսյանը վաստակեցին կեսական միավոր։ Հաղթանակ տարավ Շանթ Սարգսյանը։

Կանանց Հայաստանի թիմը 3 հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց՝ 1:3 հաշվով Ղազախստանի թիմից։

Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը վաստակեցին կեսական միավոր։ Լիլիթ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։

Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print