20:03 19 սեպտեմբերի, 2026Շախմատի Հայաստանի հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը Ուզբեկստանի Սամարղանք քաղաքում ընթացող 46-րդ համաշխարհային օլիմպիադայում:
Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց արգենտինացիներին։
Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Գաբրիել Սարգսյանը վաստակեցին կեսական միավոր։ Հաղթանակ տարավ Շանթ Սարգսյանը։
4-ական հաղթանակ ունեն նաեւ Չինաստանը, Ուզբեկստանը, Գերմանիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Նիդերլանդներն ու Հունգարիան։
Կանանց Հայաստանի թիմը 3 հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց՝ 1:3 հաշվով Ղազախստանի թիմից։
Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը վաստակեցին կեսական միավոր։ Լիլիթ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։
Հայաստանի թիմը 6 թիմային միավորով բաժանում է 13-51-րդ տեղերը։
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.