11:06 19 սեպտեմբերի, 2026Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հաղթեց 27-ամյա ամերիկացի ըմբիշ, RAF մրցաշարի հաղթող Օստին Դեսանտոն RAF13 մրցաշարում, որն անցկացվեց Մայամիում։ Հարությունյան - Դեսանտո գոտեմարտւ տիտղոսային էր։
Արսեն Հարությունյանը երրորդ գոտեմարտն անցկացրեց ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում եւ նվաճեց չեմպիոնական գոտին:
Եվրոպայի քառակի չեմպիոնը RAF-ում նախորդ գոտեմարտն անցկացրել էր հուլիսի 19-ին: ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում տեղի ունեցած մրցաշարում Եվրոպայի քառակի չեմպիոնը կամային հաղթանակ էր տարել ամերիկացի Բեն Դավինոյի նկատմամբ՝ 6:5:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.