09:03  ,  18 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի թիմերի մրցակիցները երրորդ խաղափուլում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 18-ին տեղի կունենա երրորդ խաղափուլը։

Հայաստանի հավաքականը կմրցի Շվեդիայի թիմի հետ։

Նախորդ երկու խաղափուլերում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Բարբադոսին, 3,5:0,5 հաշվով՝ Շոտլանդիային։

Շվեդիան 4:0 հաշվով հաղթել է Մավրիտանիային, 3,5:0,5 հաշվով՝ Անդորրային։

Կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Խորվաթիայի թիմի հետ։

Նախորդ երկու տուրերում հայ շախմատիստուհիները 3,5:0,5 հաշվով հաղթել են Հոնկոնգին, 3:1 հաշվով՝ Սինգապուրին։

Խորվաթիայի թիմը 4:0 հաշվով հաղթել է Ֆիջիին, 4:0 հաշվով՝ Ուգանդային։

Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում