23:21 17 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկա է եղել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Ռոդինա» - «Ռուբին» հանդիպմանը՝ հետևելով ազգային թիմի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի խաղին։
1։1 հաշվով ավարտված խաղից հետո Եղիշե Մելիքյանը հանդիպել է նաև«Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբյանին, որն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի առաջիկա խաղերին, հաղորդում է ազգային թիմի ֆեյսբուքյան էջը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիային, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։
Հոկտեմբերի 2-ին ազգային թիմը կհյուրընկալվի Կիպրոսին, 3 օր անց էլ՝ Չեռնոգորիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.