23:00  ,  17 սեպտեմբերի, 2026

«Բետիսը» հաղթեց եւ հավասարվեց «Ռեալին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 6-րդ տուրում Սեւիլիայի «Բետիսն» ընդունեց «Խետաֆեին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 45-րդ րոպեին խփեց 24-ամյա մարոկկացի հարձակվող Աբդե Էզալզուլին:

86-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Խետաֆեի» 22-ամյա իսպանացի կիսապաշտպան Մարիո Մարտինը։

«Բետիսը» 15 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ռեալին» եւ երրորդն է։ «Խետաֆեն» ունի 5 միավոր եւ 15-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news