22:47 17 սեպտեմբերի, 2026Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվող թենիսի կանանց WTA-250 շարքի SP Open մրցաշարի երկրորդ շրջանում հանդիպեցին Հայաստանի ներկայացուցիչներ, աշխարհի 133-րդ ռակետ Ալինա Չարաեւան եւ աշխարհի 155-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։ 6:2, 6:3 հաշվով առավելության հասավ Ալինա Չարաեւան։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 33 րոպե։
Քառորդ եզրափակիչում Ալինա Չարաեւայի մրցակիցը կլինի աշխարհի 94-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Բլինկովայի եւ աշխարհի 153-րդ ռակետ, չեխ Վենդուլա Վալդմանովայի դիմակայության հաղթողը։
SP Open-ի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.